Արթիկում հեղեղատարները մաքրվել են նախկին քարհանքի թափոններից

Սելավաջրերի կառավարման և բնապահպանական ծրագիր Արթիկում․ հեղեղատարները մաքրվել են նախկին քարհանքի թափոններից։

Մեկ տարի առաջ համայնքը ՄԱԿ-ի «Հարմարվողականության հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» պիլոտային դրամաշնորհային ծրագրով թափոնների մաքրման ու հեղեղատարներում պատնեշների կառուցման աշխատանքեր սկսեց: Ծրագիրը Արթիկում միաժամանակ բանապահպանական մի քանի խնդիր է լուծում:

Ծրագիրն իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից։