Կոտայքի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 2-ին Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում հայտնաբերվել և Կոտայքի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Դավիթ Օ.-ն, որը մարտի 1-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184.1-րդ հոդվածի (Գրավառուին վնաս պատճառելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։