Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում

Այսօր Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի կողմից չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Մարտունիում։

«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։