Կորոնավիրուսի հետ կապված հետաքրքիր խրոնոլոգիա. Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Փետ. 24 Փակվեց Հայաստանի սահմանը Իրանի հետ՝ բացառությամբ բեռնափոխադրումների և քաղաքացիների վերադարձի համար: Հետագայում սահմանը փակվեց ամբողջությամբ: Միաժամանակ ժամանակավոր դադարեցվեց Չինաստանի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմը: Սկսեցին ձեռնարկվել արտակարգ միջոցառումներ:

Մարտ 1 Հայաստանում հայտնաբերվեց մեկ դեպք: ՀՀ քաղաքացին վերադարձել էր հայրենիք Իրանից: Ծաղկաձորում մեկուսացվեցին շփված բոլոր անձինք:

Մարտ 2 Հայաստանում դպրոցները փակվեցին մեկ շաբաթով:

Մարտ 10 Իտալիայում հայտարարվեց ամբողջական կարանտին:

Մարտ 11 Հայաստանում գրանցվեց 3 նոր դեպք Իտալիայից ժամանած անձանց շրջանակում:

Մարտ 11 Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց ՊԱՆԴԵՄԻԱ:

Մարտ 12 Հայտնաբերվեց Էջմիածնի դեպքը: Կտրուկ միջոցառումներ սկսեցին ձեռնարկվել:

Մարտ 12 Մանկապարտեզները, դպրոցները, բուհերը փակվեցին Հայաստանում:

Մարտ 12 Դադարեցվեց քարոզարշավը, վարչապետը վերադարձավ արձակուրդից, պետական կառավարման ողջ համակարգն անցավ արտակարգ ռեժիմի:

Մարտ 13 Չեխիան հայտարարեց կարանտին: Գերմանիայի և Ավստրիայի հետ սահմաններին հսկողություն է սահմանվել, 15 երկրների քաղաքացիների մուտքը արգելված է:

Մարտ 14 Փակվեց Վրաստանի հետ սահմանը՝ բացառությամբ բեռնափոխադրումների:
Փակվեցին թատրոնները, գրադարանները եւ այլ մշակութային օջախներ, արգելվեցին բոլոր հանրային միջոցառումները:


Լրացուցիչ տեղեկություն. օրական օդային և ցամաքային ճանապարհով մուտքը Հայաստան կազմում է միջինում 3000 անձ: Այսինքն՝ 2 շաբաթվա կտրվածքով այդ թիվը կազմում է շուրջ 42.000-45.000 մարդ: Այս պատճառով է, որ կառավարությունը առաջնահերթ ինքնամեկուսացման հորդոր է հնչեցրել»: