Կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ. Իտալիայում Հայաստանի դեսպանության հայտարարությունը

Իտալիայում Հայաստանի դեսպանության հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:

‼️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ‼️

Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածումը զսպելու միջոցառումների շրջանակներում Իտալիայի կառավարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ մարտի 8֊ից մինչև ապրիլի 3-ը Լոմբարդիա նահանգում, ինչպես նաև Վենետո, Էմիլիա-Ռոմանիա և Պիեմոնտե նահանգների մի շարք համայնքներում (Parma, Piacenza, Rimini, Reggio-Emilia, Modena, Pesaro e Urbino, Venezia, Padova, Treviso, Alessandria, Novara, Verbano-Cusio-Ossola, Vercelli e Asti)
կգործի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ:

Մասնավորապես՝ տվյալ շրջաններ մուտք և ելք անել հնարավոր կլինի ՄԻԱՅՆ աշխատանքային անհրաժեշտության, հատուկ կարիքների և արտակարգ դեպքերում:

Իտալիայի ամբողջ տարածքում փակվում են թանգարանները, թատրոններերը, կինոթատրոնները:

«Անվտանգության գոտիներում» դադարեցվում է նաև բոլոր տեսակի ուսումնական հաստատությունների գործունեությունը,
փակվում են հասարակական վայրերը, դահուկավազքերը,
լողավազանները, մարզասրահները, հետաձգվում են սպորտային, մշակութային, կրթական և այլ տեսակի միջոցառումները։