Քաղաքագետ Հակոբ Բադալայանի խոսքով՝ եթե Հայաստանում պահպանվում է կառավարման խորհրդարանական մոդելը, ապա իշխանությունների համար «շատ օգտակար կլինի» ամբողջովին լուծարել նախագահի ինստիտուտը։ Բադալայանը հարցը բարձրացնում է այդ կառույցի տարեկան բյուջեի եւ պաշտպանության բյուջեի կրճատման համատեքստում՝ նշելով, որ նախագահականի միջոցները կարող են օգտագործվել ավելի նպատակային։
«Պետության համար շատ օգտակար կլինի թերեւս, եթե՝ կառավարման խորհրդարանական մոդելի պահպանման պարագայում նախագահի ինստիտուտը լուծարվի ընդհանրապես:
Տարեկան որքա՞ն է այդ ինստիտուտի բյուջեն: Իսկ որքա՞ն է նվազում Հայաստանի պաշտպանական բյուջեն: Կարծում եմ նախագահականի բյուջեն կարելի է օգտագործել շատ ավելի արդյունավետ եւ նպատակային, քան անիմաստ այդ ինստիտուտին ուղղելը՝ այնտեղ աշխատող նաեւ հարգարժան մարդկանց հանդեպ հարգանքով հանդերձ:
Այդ ինստիտուտը կարող է իմաստավորվել մի պարագայում՝ եթե նախագահի պաշտոնը զբաղեցնի հանրայնորեն ծանրակշիռ հեղինակություն ունեցող անձ, որի խոսքը միայն կարող է լինել շատ ազդեցիկ:
Արմեն Սարգսյանը, ի դեպ, ուներ այդպիսի շանս, բայց խիստ անարդյունավետ օգտագործեց այն: Վահագան Խաչատուրյանը այդխիսի շանս չունի ընդհանրապես: Ավելին, Խաչատուրյանը պարզապես ակնառու կերպով ցույց տվեց այդ ինստիտուտի անհուսությունն ու անիմաստությունը:
Այնպես որ, եթե պահպանվում է կառավարման խորհրդարանական մոդելը, նախագահի լիազորություն ընդլայնելու փոխարեն, պետք է խոսել նախագահի ինստիտուտի ձեւական գոյությունը ընդհանրապես չեղարկելու մասին, առնվազն քանի դեռ իր բույ բովանդակային եւ ֆուկցիոնալ իմաստավորումը ապահովված չլինի հենց խորհրդարանի համար»։



















