Մսուր-մանկապարտեզում թունավորվել է 13 երեխա

Մսուր-մանկապարտեզում թունավորվել է 13 երեխա
Մսուր-մանկապարտեզում թունավորվել է 13 երեխա

Նոյեմբերի 6-ին, ժամը 18.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել Արարատ գյուղի 13 անչափահաս բնակիչներ:
Պարզվել է, որ երեխաները սննդային թունավորումը ստացել են գյուղի մսուր-մանկապարտեզում: Նրանցից երեքը մնացել են հիվանդանոցում`լրացուցիչ բուժօգնություն ստանալու, իսկ մյուսները առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադարձվել են տուն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունը: Ըստ հաղորդագրության,հանգամանքները պարզվում են,կատարվում է քննություն:

© Medialab.am