Մի քանի տարի առաջ, երբ առաջին կաթոլիկ Ամանորն էինք նշելու միասին, սկեսուրս տուն մտավ մի քանի տոպրակ ալյուր, նուշ, պնդուկ և այլ մթերքներ գնած։
-Ուխ, մամաս հեսա թխվածքաբլիթներ է պատրաստելու, – ոգևորված ասեցին ամուսինս և իր եղբայրը
-Ես էլ գիտեի թե միայն հայերն են այդքան շատ քաղցրեղեն պատրաստում, -զարմացա ես
-Սա միակ բանն է, որ ես, որպես էլզացի, պիտի անեմ,- ցույց տալով հին գրքերը ասաց սկեսուրս,- բաղադրատոմսերը ինձ է տվել մայրս, իսկ մորս` տատիկս է տվել, և այդպես բոլոր էլզացիները գիտեն 30 ից ավելի փոքրիկ բրեդելիկների մասին:
Իհարկե բոլորը պատրաստել հնարավոր չի բայց փորձել եմ ամենահամեղները ձեզ համար թարգմանել, անհավանական համեղ բրեդելիկների թոփ 5 :)) գնացինք
1. Butterbredle
500 գր այլուր, 250 գր շաքարավազ, 250 գր կարագ, 8 ձվի դեղնուց, 1 դեղնուց` խմորի վրան քսելու համար։
Շաքարավազը, ալյուրը, կարագը, դեղնուցները լավ հարել, թողնել, որ հանգստանա 2 ժամ սառնարանում:
Գրտնակով խմորը լավ բարակ բացել, տոնական թեմատիկ հատուկ ֆորմաներով կտրատել, վրան քսել ձվի դեղնուց, եւ թխել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 աստիճանի տակ` 10-15 րոպե:
2. Tuiles aux noisettes
40 գրամ մանր աղացած պնդուկ, 2 ձու, 100 գր շաքարավազ, 60 գրամ ալյուր, 2-3 կաթիլ վանիլ։
Սպիտակուցները հարել շաքարավազի հետ, ավելացնել ալյուրը, պնդուկի փոշին, դեղնուցները, վանիլը, ալյուրը և լավ խառնել (պետք է բավականին թույլ, ոչ խիտ խմոր ստացվի)
Ճաշի գդալով խմորը լցնել թղթի վրա, ավելացնել մեկ պտղունց պնդուկի փոշի ամեն օղակի մեջ և թխել 150 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 10-15 րոպե
3. Mandele Meringettle
4 ձվի սպիտակուց
300 գրամ շաքարավազ
200 գրամ շատ մանրացրած նուշը
Նուշը թեթևակի տապակել ( առանց որևէ բանի )
Գոլորշու վրա առանց դադարի հարել սպիտակուցները, ավելացնել ավելացնել արդեն սառած նուշը: 2 գդալի օգնությամբ զգուշությամբ դնել եփվելու թղթի վրա 2,5 սմ դիամետրով
Թխել 100 աստիճան տաքացրած ջեռոցում՝ 90 րոպե։
(գույնը պիտի բաց մնա)
4 Vanille Hernle
150 գր ալյուր
40 գր շաքարավազ
25 գր շաքարի փոշի
100 գր կարագ
25 գր նուշ
2 պակետ վանիլի
Մեկ պտղունց աղ
Նուշը մանր աղալ, խառնել ալյուրը, շաքարավազը, վանիլը, նուշը, ավելացնել կարագ և տրորելով համասեռ զանգված դարձնել: Բացել գունդը շատ բարակ, տալ փոքրիկ կրուասանների տեսք և թխել 140 աստիճան տաք ջեռոցում` 15-20 րոպե:
Վանիլի և շաքարի փոշին խառնել իրար, երբ թխվածքաբլիթները պատրաստ կլինեն թաթախել փոշու մեջ
5 Hernele
200 գր ալյուր
150 գր շաքարի փոշի
125 գր ալյուր
85 գրամ նուշ կամ պնդուկ
3 տուփ ( 11-15 գրամանոց) վանիլ
Ալյուրը խառնել 75 գր շաքարավազի, նշի և 1 տուփ վանիլի հետ:
Քիչ քիչ ավելացնել փափուկ կարագը և հունցել խմորը:
Բացել գունդը 5 սմ հաստությամբ, տալ նալի տեսք, թխել 155 աստիճան տաք ջեռոցում՝ 10-15 րոպե։
Փորձեք, շատ համեղ են, իսկ բույրն ու տրամադրությունը որ պարուրում են տունն՝ աննկարագրելի։
Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր
MediaLab Blog