«Երևան մոլը» և «Դալմա մոլը» կբացվեն մայիսի 18-ից

Չնայած արտակարգ դրությանը, Պարետատան կողմից որոշ սահմանափակումներ վերացվել են, և «Երևան մոլը» և «Դալմա մոլը» հայտարարում են մայիսի 18-ից բացվելու մասին։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Դալմա Գարդեն մոլը՝ պահպանելով անվտանգության բոլոր սահմանված կանոնները, վերաբացվում է։ Մայիսի 18-ից մենք սիրով սպասում ենք Ձեզ մեզ մոտ», -տեղեկացրել է ընկերությունը իր ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի հաճախորդներ, երկար սպասված հանդիպումը մոտ է.
Շտապում ենք տեղեկացնել, որ Մայիսի 18-ից սիրով սպասում ենք բոլորիդ Երևան Մոլում, որտեղ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները», -նշված է Երևանի մոլի հաղորդագրության մեջ։