1 տարի պայմանական ազատազրկում. Սամսոն Խաչատրյանն ազատ արձակվեց

1 տարի պայմանական ազատազրկում. Սամսոն Խաչատրյանն ազատ արձակվեց
1 տարի պայմանական ազատազրկում. Սամսոն Խաչատրյանն ազատ արձակվեց

Քիչ առաջ Կենտրոն և Նորք–Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից ազատ է արձակվել բռնցքամարտի ԽՍՀՄ աշխարհի չեմպիոն, ՀԱԿ ակտիվիստ Սամսոն Խաչատրյանը:

Մեղավոր ճանաչվելով առաջադրված մեղադրանքով, Խաչատրյանը դատապարտվել է 1 տարվա ազատազրկման, սակայն պայմանական ազատ է արձակվել դատարանից:

Հիշեցնենք, որ հայտնի բռնցքամարտիկը մեղադրվում է մարտի մեկին ընդդիմության կողմից կազմակերպած հանրահավաքից առաջ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316 հոդվածի առաջին մասով:

Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ Սամսոն Խաչատրյանը ընդամենը պաշտպանել է ակտիվիստ կանանց, ովքեր հանրահավաքից հետո հարձակման էին ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից, ովքեր հետագայում պարզվել էր` ոստիկաններ են եղել:

© Medialab.am