Ռուստամ Բադասյանն արձագանքեց իր պարգևավճար ստանալու վերաբերյալ մամուլի հրապարակումներին

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, արձագանքելով մամուլում իր պարգևավճարների մասին հրապարակումներին, նշեց, որ պարգևավճար ստանում է այնքան, որքան բոլոր նախարարները:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ այս մասին Բադասյանն ասաց փետրվարի 25-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Ես ստանում եմ այնքան պարգևավճար, որքան ստանում են բոլոր նախարարները՝ միասնական որոշված սկզբունքի համաձայն: Նույնիսկ մի փոքր պակաս եմ ստացել այդ գումարից»,- ասաց Բադասյանը:

Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 6 ամսում ստացել է մոտ 16 000 ԱՄՆ դոլար միայն պարգևավճար: