ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. տուժածները հոսպիտալացվել են

Փետրվարի 25-ին, ժամը 23:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդ՝ Խաժակ Հ., ծնված 1986 թ.) և «Opel» (վարորդ՝ Սուրիկ Ա., ծնված 1966 թ.) մակնիշների ավտոմեքենաները: 

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին: Վերրջիններս հոսպիտալացվել են Արարատի ԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: