Արցախի նախագահն ընդունել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահի գլխավորությամբ

«Այսօր ընդունել եմ ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Քննարկել ենք ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հնարավոր նոր զարգացումները:

Երկուստեք ընդգծվել է մեր համազգային միասնականությամբ առկա մարտահրավերներին դիմագրավելու կարևորությունը»,- այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: