Ժնևում ընթանում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բանակցություններն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. ՌԻԱ Նովոստի

Ժնևում փակ ձևաչափով ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցություններն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 8-ին կմեկնի Ժնև, որտեղ հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: