Համաներումը չի՞ տարածվելու Նիկոլ Փաշինյանի եւ Շմավոն Գալստյանի վրա

Այսօր` մայիսի քսանհինգին, ԱԺ կայքում է տեղադրվել համաներում հայտարարելու վերաբերյալ տեքստի նախագիծը, որով համաներումը ըստ էության չի տարածվում երկու քաղբանտարկյալներ` Նիկոլ Փաշինյանի եւ Շմավոն Գալստյանի վրա:
Ինչպե «Մեդիալաբի» հետ զրույցում տեղեկացրեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի պատասխանատու Արմեն Խաչատրյանը, եթե համաներման ներկայիս տեքստը չփոխվի, ապա երկու քաղբանտարկյալներ կմնան բանտում:
«Մասնավորապես, այս նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասի ա կետով` համաներումը չի կիրառվում Փաշինյանի նկատմամբ, որովհետեւ Փաշինյանի դեպքում համաներումը մեկ անգամ արդեն կիրառվել է եւ նշանակված պատժաչափը կրճատվել է: Իսկ նույն հոդվածի յոթերորդ կետով` չի տարածվում Գալստյանի նկատմամբ, որովհետեւ համաներումը չի ազդում ՔՕ 262-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, որով դատապարտված է Գալստյանը»,- նշեց Խաչատրյանը:

 

Հիշեցնենք, որ համաներման վերաբերյալ քվեարկությունը տեղի կունենա վաղը` մայիսի քսանվեցին:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը այս կապակցությամբ «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց. «Քանի որ համաներումը ընդդիմության եւ միջազգային կառույցների կողմից պարտադրված էր իշանություններին եւ կոնկրետ քաղբանտարկյալների ազատ արձակելու հետ կապված էր, ուստի, եթե թեկուզ մեկ քաղբանտարկյալ շարունակի մնալ բանտում, նշանակում է համաներումը իր խնդրին չի ծառայել»:

Համաներման վերաբերյալ ներկայիս նախագծով համաներումը տարածվում է քաղբանտարկյալներ Սասուն Միքայելյանի, Արա Հովհաննիսյանի, Սարգիս Հացպանյանի վրա:

© Medialab.am