Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց

Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց
Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց
Հեղինակ MediaLab

Բուռն վանկարկումների ներքո, հենց նոր «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ազատ արձակվեց մայիսի քսանվեցին ԱԺ ընդունած համաներման որոշման արդյունքում, որի առաջակով խորհրադարան էր դիմել Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2008-ի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ մեղավոր ճանաչվելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման:
«Մեդիալաբի» թղթակիցն Արթիկից հաղորդում է, որ ՔԿՀ-ի մոտ են ՀԱԿ համակիրներ, անդամներ, Փաշինյանի ծնողները, կինն ու ընտանիքի անդամները, որոնք բուռն արձագանքներով դիմավորեցին Փաշինյանին:
© Medialab.am