Կորոնավիրուսն ու թվերը. Աշոտ Խուրշուդյան

«Լավ է, որ ամենօրյա թվերը կան ու հետևում ենք, սակայն քանի՞սը «թիվ կարդալ» գիտեն։

1/ Չկա ունիվերսալ մշակված մեթոդոլոգիա, թե ինչպես բացահայտել վիրուսը, այսինքն ամեն մի երկրի թիվ համադրելի չի մյուսի հետ։

2/ Դրանով էլ բացատրովում է, որ մի երկրում դեպքերը շատ են, մյուսներում քիչ։ Այս թվերը ավտոմատ չի կարելի մեկնաբանել որպես 100%-ոց իրավիակի արտացոլում։

3/ Օրինակ Իրանում սկզբում մահվան ցուցանիշը շատ բարձր էր, բնական է, որ վարակվածներն ավելի շատ էին, պարզապես բացահայտված չէին։

4/ ԱՄՆ-ում էլ է իրականում խայտառակ վիճակ։ CDC-ն մատակարարել է չգործող թեստեր. FDA-ն ուրիշ լաբորատորիաների թույլ չէր տվել սեփական թեստեր օգտագործել, արդյունքում ընդամենը 459 մարդ էր թեստավորվել 2 օր առաջվա դրությամբ։

5/ Փոխարենը Հվ. Կորեայում արդեն ստուգվել է 65000 մարդ։ Իսկ Չինաստանում ամեն շաբաթ 1.5 միլիոնից ավելի մարդ են ստուգում։

6/ Երկրների ներսում էլ տարբեր է վիճակը, մշակույթը, համայնքները։ Կորեայում վարակը կտրուկ տարածվել է կրոնական սեկտայի ներսում։ Իրանում, մինչև վերջերս, կրոնական առաջնորդները պնդում էին, որ «սուրբ վայրերում վիրուսը չի տարածվում»։

7/ Վիճակը համարվում է վերահսկողությունից դուրս, երբ հայտնաբերվում է գոնե 1 վարակակիր, որը ոչ այցելել է վարակված երկիր, ոչ էլ շփվել է այդ երկրներից մեկի հետ։ Այսինքն հնարավոր չի պարզել վիրուսի աղբյուրը՝ այն արդեն ինքուրույն թափառում է։

8/ Աբսուրդ է մեղադրել Հայաստանում որևէ մեկին վարակի մուտք գործելու կամ կարանտին անել/չանելու համար։ Վարակը միևնույնն է մտնելու էր։ Դրա մասին հենց առաջին օրերից հայտարարում էր ԱՀԿ-ն։ Այս մեկը չլիներ, մեկ ուրիշն էր լինելու։ Դրա համար էլ կարևոր է ներքին պատրաստությունը։

9/ Մահվան վիճակագրությունն ավելի հավաստի է։ Ու այն ցույց է տալիս, որ ծերերն ու հիվանդներն են այս վիրուսի թիրախում։ Նրանք նույնպես մեր քաղաքացիներն են ու հարազատները, չի կարելի իրավիճակին նայել զուտ վիճակագրորեն ու նվազեցնել վիրուսի ազդեցության ռիսկը։

10/ Բժիշկները վերոնշյալ կետը կարող են անտեսել /քարերով չխփեք/, քանի որ ռիսկի տակ գտնվող մարդիկ նման ռիսկ ունեն նաև գրիպի այլ տեսակներից։ Այսինքն եթե քաղցկեղով հիվանդ ես /իսկ Կորոնավիրուսից մահացածների 5 տոկոսը/ կամ շաքար ունես /7 տոկոսը/, ապա թոքաբորբը մեծացնում է մահանալու ռիսկը։

11/ Մեր մշակույթում հարբուխից և գրիպից պաշտպանվելու կուլտուրա չունենք։ Այ սա է ամենամեծ ռիսկը։ Պատմականորեն վարակի աղբյուրը մեզ մոտ կրթության օջախներն են։ Դպրոցներում չկա սանիտարական նորմալ պայմաններ /նույնիսկ որոշ նախարարություններում օճառ չկա/։ Այնպես որ, այս քանի օրը եթե թեկուզ թեթև ռիսկ տեսնենք, խորհուրդ կտամ գարնանային արձակուրդները առաջ տալ։ Սպասել օրերի տաքացմանը։ Հուսալ, որ մարտն այս տաարի շուտ կտաքանա։ Ու թվերին հաճախ մի նայեք»,- գրել է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը Ֆեյսբուքի իր էջում։

Կորոնավիրուսն ու թվերըԼավ է, որ ամենօրյա թվերը կան ու հետևում ենք, սակայն քանի՞սը «թիվ կարդալ» գիտեն։ 1/ Չկա…

Gepostet von Աշոտ Խուրշուդյան am Samstag, 29. Februar 2020