Ճապոնիայի կառավարությունը դիմել է տեղական իշխանություններին՝ կոչ անելով ստեղծել մեծ թվով պատվաստման կենտրոններ՝ արագացնելու երկրում պատվաստումների գործընթացը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է BBC-ն:
Մինչև հիմա Ճապոնիայում պատվաստվել է երկրի բնակչության միայն 2 տոկոսը, թեպետ երկիրն ունի պատվաստանյութի միլիոնավոր դեղաչափեր:
Ճապոնիայի կառավարությունն այսպիսով մտադիր է եռապատկել ներկայիս ցուցանիշը՝ օրական պատվաստելով 1 մլն մարդու, ինչի համար անհրաժեշտ են ավելի մեծ թվով պատվաստման կենտրոններ:
Պատվաստումների նման դանդաղ ընթացքը մեծացրել է մտահոգություններն այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ համավարակը հուլիսին Ճապոնիայում կայանալիք Օլիմպիական խաղերի վրա: