«Հաջողվեց մոտեցնել դիրքորոշումները».ԱԳՆ նախարարների հանդիպումը` Մոսկվայում

Հունիսի 11–ին, Մոսկվայում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովի աշխատանքային հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները:
«Քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվեց մոտեցնել դիրքորոշումները:-նշված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ:- Հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի ս.թ. հունիսի վերջին կայանալիք հերթական եռակողմ գագաթնաժողովի ժամանակ»:
© Medialab.am