Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան

Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Երկու երկրների վարչապետերը քննարկումները շարունակել են նաև ոչ ֆորմալ ձեւաչափով:

Վարչապետերը պայմանավորվածություն են ձեռք բերել քաղաքացիների փոխայցերի ընթացակարգերի դյուրացման շուրջ: Անդրադարձ են կատարել նաև բեռնափոխադրումների հետ կապված խնդիրների կարգավորմանը»,- գրել է վարչապետի մամուլի խոսնակը: