Բժշկական դիմակները Ֆրանսիայում վաճառելու են միայն դեղատոմսով

Բժշկական դիմակները Ֆրանսիայում ազատ վաճառքում այլեւս հասանելի չեն լինի կորոնավիրուսի հետ կապված իրադրություն ֆոնին, դրանք վաճառելու են դեղատոմսով: Այդ մասին մարտի 4-ին հայտարարել Է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիբետ Նդիյայը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դիմակներ այժմ անկարելի Է գնել, քանի որ մենք դեղատներին հրահանգել ենք, որ նրանք դիմակները տարածեն միայն բուժաշխատողների շրջանում կամ դեղատոմսով»,-ասել Է Նդիյայը:
Նախօրյակին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ դիմակների բոլոր պաշարները երկրում առգրավվելու են, դրանք կբաժանվեն բուժաշխատողներին կամ երկրի այն բնակիչներին, որոնք վարակվել են նոր հիվանդությամբ:
Վերջին տվյալների համաձայն, Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը կազմում Է 212, նրանցից չորսը մահացել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: