Սերժ Սարգսյան. «Հայաստանում զբոսաշրջությունը շատ մեծ ներուժ ունի»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ՄԱԶՀԿ) գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆային:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդագրության, Սերժ Սարգսյանը նշել է, որ զբոսաշրջությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ է, և շատ մեծ ներուժ ունի, որն անհրաժեշտ է լիարժեք օգտագործել:

«Բնականաբար, մենք ևս Հայաստանում մեծ կարևորություն ենք տալիս զբոսաշրջության զարգացմանը և շատ ուրախ ենք, որ շուրջ 15 տարի է անդամակցում ենք համաշխարհային կազմակերպությանն ու ունենք համագործակցության լավ ապագա»,-ասել է Հանրապետության ղեկավարը՝ վստահություն հայտնելով, որ ՄԱԶՀԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա այդ համագործակցությանը:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարը հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանին է հանձնել ՄԱԶՀԿ-ի և Ճամփորդության և զբոսաշրջության համաշխարհային խորհրդի բաց նամակը, նշելով, որ քարոզարշավի ընթացքում նման նամակներ հանձնում են աշխարհի տարբեր երկրների ղեկավարներին, ովքեր ի գիտություն և ի համաձայնություն են ընդունում զբոսա¬շրջային արդյունաբերության տնտեսական, սոցիալական և քաղաքական կարևորությունը:

© Medialab.am