Ամեն անասունի չի կարելի տղամարդու ու մարդու անձնագիր տալ. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Երեկ Գյումրիում Դարվինի էվոլյուցիայի պրոցեսից խեղված մի կենդանի, ում պատահաբար մարդու և տղամադու անձնագիր են տվել, դաժանաբար ծեծելով սպանել է 43-ամյա կնոջ ու դաժան ծեծի ենթարկել այդ կնոջ 13-ամյա դստերը: Երեխան այս պահին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է, խոսեցի գլխավոր բժշկի հետ, երեխայի վիճակը ծանր է ու բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Սա այլևս կարմիր գիծ է: Սա այլևս հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով կասեցնել է պետք:

Ու ինձ զարհուրեցնում է որոշ պերսոնաժների փթած ուղեղը, ովքեր քննարկում եմ սպանված կնոջ վարքն ու փորձում արդարացնել տղամարդու անձնագիր ստացած այն բռնարար իմբիցիլներին, ովքեր կարծում են, որ կինը կադաստրի վկայականով իրենց հանձնված սեփականություն է: Բռնությունը չի կարող և չպետք է ունենա որևէ արդարացում` սա աքսիոմ է:
Եվ ով սա չի հասկանում, ինձ համար նույնքան բռնարար է»: