Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քիչ առաջ մետրոյում իր հետ տեղի ունեցած միջադեպին: Գրառումը եւ տեսանյութը՝ ստորեւ:

«Ես սա համարում եմ «Այո»-ի ամենամեծ քարոզչությունը, որովհետեւ այս երիտասարդ կնոջ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, նրան անզգույշ չեն քաշքշում մոտակա զուգարանում, նա շարունակելու է ապրել իր բնականոն կյանքով, ազատ արտահայտելու է իր տեսակետը, աշխատանքից չի ազատվելու, որովհետեւ ապրում է եւ ապրելու է Ազատ եւ Երջանիկ Հայաստանում։

Նա Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եւ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը։ Դուխով ժողովուրդ ջան, դուխով։)»,-գրել է նա: