Ներկա պահին չկա եկամտային հարկի մասին որևէ նախագիծ․ Արտակ Մանուկյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Քանի որ մի շարք ԶԼՄ և քաղաքացիներ մտահոգված են բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի ստացած հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները եկամտային հարկից փոխհատուցման հնարավոր ազդեցության ու ժամկետների մասով ուզում եմ տեղեկացնել, որ

1. Ներկա պահին նման որևէ նախագիծ ՉԿԱ
2. Նույնիսկ, եթե լինի, ապա այն ՉԻ ԿԱՐՈՂ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺ ունենալ, քանի որ նորմը կլինի ՎԱՏԹԱՐԱՑՆՈՂ
3. Նման կարգավորումները արդյունավետ ու նպատակահարմար կլինի իրականացնել ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ համակարգի ներդրման պարագայում․․․ »