«Փոխգնդապետին ծանր մարմնական վնասվածք հասցնող անձինք պետք է խստագույնս ենթարկվեն պատասխանատվության»․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«2019թ. սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետին ծանր մարմնական վնասվածք հասցնող անձինք պետք է խստագույնս ենթարկվեն պատասխանատվության, անկախ նրանից, թե ովքեր են:
Ընտրովի արդարադատությունը խաթարել և խաթարելու է դատաիրավական համակարգի նկատմամբ վտահության վերականգնումը, և մենք մշտապես կանգնած ենք մնալու կոտրած տաշտակի առաջ:

Մեկ անգամ ևս պնդում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպայական կազմի նկատմամբ անհրաժեշտ է փոխել հանրային ընկալումն ու վերաբերմունքը:

Հայոց բանակի սպայական կազմը պետք է լինի մեր հասարակության ամենահարգված սոցիալական շերտերից մեկը՝ այն պարզ գիտակցմամբ, որ այդ անձինք հանդիսանում են հայոց բանակի միջուկը և ապահովում մեր պետության անվտանգությունը:

Իմ համերաշխությունն եմ հայտնում այն բոլոր սպաներին,ովքեր պայքարում են իրենց իրավունքների համար:

Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ մեր երկրում բռնությունն այլևս տեղ չունի, և յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արածների համար:

Հ.Գ. Շուտափույթ առողջություն եմ ցանկանում փոխգնդապետին»: