Սենսիացիոն բացահայտում. սուրճը խանգարում է կանանց հղիանալ

Սենսիացիոն բացահայտում. սուրճը խանգարում է կանանց հղիանալ
Սենսիացիոն բացահայտում. սուրճը խանգարում է կանանց հղիանալ

Նեվադայի համալսարանի հետազոտողները` պրոֆեսոր Շոն Ուորդի ղեկավարությամբ, սենսացիոն բացահայտում են արել. կոֆեինը` աշխարհի ամենահայտնի խթանիչներից մեկը, կարող է ազդել ֆերտիլության վրա:
Հետազոտելով 9000 կանանց, գիտնականները եկել են այն եզրակացության, որ այն կանանց մոտ, ովքեր օրական չորս բաժակից ավել սուրճ են խմել, բեղմնավորման հնարավորությունը չորս անգամ ավելի քիչ է եղել:

Գիտնականները պարզել են, որ որոշակի չափաբաժիններով եւ պարունակությամբ կոֆեինը վատթարացնում է կանանց ֆալոպային խողովակների ներքին պատերի կրճատվելու ընդունակությունը, ինչի շնորհիվ էլ բեղմնավորված ձվաբջիջը շարժվում է դեպի արգանդի խոռոչը:

© Medialab.am