Վլադիմիր Պուտինն առաջարկել է «զրոյացնել» նախագահական նախորդ ժամկետները․ այդպիսով նա կարող է պաշտոնավարել մինչև 2036–ը

Երկրի սահմանադրությունում նման փոփոխության ընդունումը կնշանակի, որ 2024 թ–ին ներկայիս լիազորությունների ժամկետի ավարտից հետո նա ևս 12 տարով վերընտրվելու իրավունք կունենա

Մարտի 10–ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չպլանավորված այց է կատարել Պետական դումա։

Ելույթ ունենալով խորհրդարանականների առջև, նա մեկնաբանել է այսօր հնչած երեք առաջարկները․

• արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել սահմանադրությունում կատարվելիք փոփոխությունների առնչությամբ;

• հրաժարվել նախագահի պաշտոնում մեկ մարդու համար սահմանված պաշտոնավարման ժամկետի սահմանափակումից;

• «զրոյացնել», այսինքն՝ չեղարկված համարել նախագահի պաշտոնը զբաղեցնելու նախորդ ժամկետները։

Վլադիմիր Պուտինը հորդորել է խորհրդարանականներին մերժել առաջին երկու նախաձեռնությունները։ Եվ համաձայնել է երրորդի հետ՝ ի միջի այլոց ասելով․ «եթե Սահմանադրական դատարանն այն օրինական համարի»։

«Զրոյացնող» փոփոխության ընդունումը նշանակում է, որ Պուտինն իրավունք է ստանում 2024 թ–ից հետո, երբ լրանում է նրա պաշտոնավարման ժամկետը, ևս երկու անգամ (12 տարի) առաջադրել իր թեկնածությունը բարձրագույն պետական պաշտոնի համար։

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համառուսական քվեարկությունը կկայանա ապրիլի 22–ին։

Աղբյուրը՝ jam-news.net