Տրանսպորտային միջոցների ախտահանումը կիրականացվի ամեն օր, հերթափոխից հետո. Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում կիսվել է լուսանկարներով եւ տեղեկությամբ՝ մայրաքաղաքում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ։ Կարապետյանը գրում է.

«Ախտահանվող տրանսպորտային միջոցները յուրաքանչյուր հաջորդ օրը առավոտյան արդեն պատրաստ կլինեն շահագործման։

Հիշեցնեմ, որ Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ, Առողջապահության նախարարության ցուցումով, համապատասխան մասնագիտական միջոցներով ախտահանվում են քաղաքապետարանի ենթակայության հանրային տրանսպորտի միջոցները։ Ախտահանումը կիրականացվի ամեն օր, հերթափոխից հետո»։

Ախտահանվող տրանսպորտային միջոցները յուրաքանչյուր հաջորդ օրը առավոտյան արդեն պատրաստ կլինեն շահագործման։Հիշեցնեմ, որ…

Gepostet von Hakob Karapetyan am Samstag, 14. März 2020