Լիլիթ Մակունցն ԱՄՆ սենատի անդամին տեղեկացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի սանձազերծած ագրեսիայի մասին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը նոյեմբերի 16-ին հեռավար զրույց է ունեցել ԱՄՆ սենատի անդամ Քրիս Վան Հոլենի հետ:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպան Մակունցը սենատորին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժման մասին։

Դեսպան Մակունցը կարևորել է միջազգային հանրության կողմից ադրբեջանական սադրիչ գործողությունների դատապարտումը։

Սենատոր Վան Հոլենը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և ընդգծել, որ նշյալ խնդիրը կներկայացնի Սենատի գործընկերների ուշադրությանը: