Մեր հանրությունը առավել քան երբևէ ունի կամավորների կարիք. Գրիգոր Երիցյան

«Սիրելի ընկերներ, Ստեղծված իրավիճակում առավել խոցելի են միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք և մեր հանրությունը առավել քան երբևէ ունի կամավորների կարիք։

Կամավորներից հիմնականում պահանջվելու է այցելել միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց և օգնել առևտրի կազմակերպման հարցերում: Կամավորներին իհարկե կտրամադրվեն վարակումից պաշտպանվելու բոլոր անհրաժեշտ միջոցները:

Ովքեր կցանկանան ներգրավվել վերոնշյալ գործընթացում, ինձ ուղարկեք ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը և այն համայնքը, որտեղ կարող եք աշխատել»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևան քաղաքի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանը։