Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը չի կայանա. Factor.am

ՀՀ Երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայանա: Դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է, տեղեկացնում է Factor.am-ը:

Պաշտպանական թիմը փոխանցել էր, որ իրենք մասնակցելու են նիստին և այսօր պիտի դատարան գային Հայաստանի և Արցախի նախկին վարչապետերը՝ Քոչարյանի ազատ արձակման համար անձնական երաշխավորություն տալու:

Ըստ էության, այս միջնորդության քննարկումը հետաձգվեց: