Գրաքննության ու վստահության մասին. Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ես վստահ եմ, որ գրաքննության առկայության փաստը, ինքնին, շատերի մոտ դառնալու է պաշտոնական տեղեկատվությանը չվստահելու աղբյուր: Պաշտոնական տեղեկատվությանը մարդիկ շատ ավելի կվստահեն, երբ կիմանան, որ կան տեղեկատվության այլ` անկախ աղբյուրներ, որոնք հաղորդում են նույնը, ինչ պաշտոնականը:

Այո, արտակարգ դրության սահմաններում պետությունը կարող է արգելել խուճապ առաջացնող ակնհայտ կեղծ տեղեկատվության տարածումը: Ընդ որում, այդ արգելքը կարող է ապահովվել նաև խախտման համար պատասխանատվության միջոցներով, բայց ոչ այն լայն ու բազմիմաստ ձևակերպմամբ, որը օգտագործվում է արտակարգ դրության մասին կառավարության որոշման մեջ:

Միանգամից ասեմ, որ անձամբ ես վստահում եմ պաշտոնական վիճակագրությանը: Արսեն Թորոսյանին ճանաչում եմ 2008 թվականից, Նիկոլ Փաշինյանին՝ 2013-ից: Երկուսի հայտնած տեղեկատվության իսկությանն էլ այս իրավիճակում լրիվ վստահում եմ, բայց լայն գրաքննությունը կարող է վնասել հենց իրենց տարածած տեղեկատվության նկատմամբ հանրային վստահությանը»: