Այսօր մի զույգ եկել է Հովհաննավանք՝ մկրտվելու, նախընտրել են, որ մկրտությունը Տեր Արամն անի։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է եկեղեցու հոգևորականներից Տեր Սարգիս քահանա Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:
«Ես զգուշացրեցի, որ Մայր Աթոռը կարգալույծ է հռչակել Տեր Արամին, սակայն նրանք չմտափոխվեցին»,- հավելել է նա։ Բացի այդ, Տեր Սարգիսն անդրադարձել է կիրակի օրը նախատեսված պատարագին։
«Քանի որ ինքը կարգալույծ է հռչակված, պատարագը մատուցելու եմ ես։ Մինչև կիրակի կտեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Տեր Սարգիսը։ Նշենք, որ ավելի վաղ կարգալույծ հռչակված Տեր Արամ Ասատրյանը (ավազանի անունը՝ Ստեփան Ասատրյան) Հովհաննավանքում կիրակնօրյա պատարագին մասնակցելու էր հրավիրել։ Նա հայտարարել է, որ պատարագն ինքն է մատուցելու։
Հիշեցնենք՝ Տեր Արամը կարգալույծ է հռչակվել հոկտեմբերի 21-ին, սակայն հրաժարվում է հեռանալ վանքից։



















