Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին

Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկել է համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը:

Ձեռք բերված և պահեստավորված սնունդն այսօր և վաղը կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որոնց սոցիալական ապահովության բաժինները ըստ առաջնահերթության այն կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: