Հովիկ Աբրահամյան. Թուրքիան պետք է հետեւի Գերմանիայի օրինակին, որ ճանաչեց Հոլոքոստը, եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հովիկ Աբրահամյան. Թուրքիան պետք է հետեւի Գերմանիայի օրինակին, որ ճանաչեց Հոլոքոստը, եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Հովիկ Աբրահամյան. Թուրքիան պետք է հետեւի Գերմանիայի օրինակին, որ ճանաչեց Հոլոքոստը, եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը

Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 26-ին Պոտսդամում գտնվող Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն  հայ ժողովրդի, այլեւ ամբողջ միջազգային հանրության խնդիրն է:

«Ուստի Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության եւ, հատկապես, Օսմանյան կայսրության իրավաժառանգորդ հանդիսացող Թուրքիայի կողմից, մենք դիտում ենք որպես նման ոճրագործությունների կանխարգելման լավագույն երաշխիք»,- ասել է Աբրահամյանը:

ԱԺ նախագահի խոսքով, «Թուրքիան պետք է հետեւի Գերմանիայի օրինակին, որ ճանաչեց Հոլոքոստը որպես պատմական իրողություն, եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Աբրահամյանն ասել է, ցավոք, Թուրքիան պատրաստ չէր, եւ այսօր էլ պատրաստ չի իր տրամաբանական ավարտին հասցնել սկսած գործընթացը` «արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո առաջ քաշելով նախապայմաններ, ինչը բացարձակապես  անընդունելի է հայկական կողմի համար»:

«Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ձգտումով Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանությունը  եւ հայրենազրկման իրողությունը: Միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

© Medialab.am