Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։
Վարչապետն ունեցել է թեթև ախտանիշներ՝ ջերմություն և հազ։
«Այժմ ինքնամեկուսացված եմ, բայց շարունակելու եմ ղեկավարել կառավարությունը տեսակոնֆերանսների միջոցով»,- հայտնել է վարչապետը:
