Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ

Պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետություն ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է երկրի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիի հետ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, որին հաջորդել են քննարկումները ընդլայնված կազմով: