Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի համար ձեռք է բերել հեղուկներից ու մասնիկներից պաշտպանիչ 20 համազգեստ

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է.

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը շարունակում է աշխատել գործընկեր կազմակերպությունների հետ`  օգնելու մեր բժիշկներին ու բժշկական աձնակազմին համաճարակի դեմ պայքարում իրենց անձնուրաց աշխատանքը կատարել առավել անվտանգ պայմաններում:

Հանրային լրագրության ակումբի հետ համագործակցությամբ մենք ձեռք ենք բերել հեղուկներից ու մասնիկներից պաշտպանիչ 20 համազգեստ «Նորք» հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի համար»: