Արցախում մեկնարկել է ԻՔՄ և «ԻՔՄ Ստեփանակերտի գրասենյակի»՝ համապետական ընտրությունների դիտորդական առաքելությունը

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կամակերպությունների դիտորդական առաքելությունը սկսում են Արցախի 2020թ. համապետական ընտրությունների դիտարկումները: 

Օրվա ընթացքում առաքելության դիտորդները կաշխատեն 52 ընտրատեղամասերում, իսկ շրջիկ խմբերը պարբերաբար կարձագանքեն դիտորդներին և ընտրախախտումների վերաբերյալ հնարավոր զանգերին:

Այս մասին տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հաղորդագրությունը: