Միշտ հետաքրքրել է՝ ինչո՞ւ մինչև հիմա Հայաստանում McDonald’s չկա․ Միքայել Մելքումյան. Տեսանյութ

Ազգային ժողովում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Ելույթ ունեցավ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։ Նա հարցրեց, թե ինչու մինչև հիմա Հայաստանում McDonald’s չկա։ «Միշտ հետաքրքրել է, թե ինչու մինչև հիմա Հայաստանում McDonald’s չկա։ Ինչո՞ւ չունենք մինչև հիմա, որովհետև խոշոր քաղաքներում McDonald’s-ը տուրիստական տարբեր ռեժիմներում աշխարհի համապատասխան ատրիբուտներից մեկն է։ McDonald’s-ը տուրիստական հոսքերի ապահովման կարևոր ատրիբուտներից է»,- նկատեց Մելքումյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.