«Հայֆիլմ»-ի ստուդիան կիսաքանդ շենքում է

«Հայֆիլմ»-ի ստուդիան կիսաքանդ շենքում է
«Հայֆիլմ»-ի ստուդիան կիսաքանդ շենքում է

Տերյան փողոցում է գտնվում «Հայֆիլմ»-ին կից երիտասարդ կինոդերասանների ստուդիան, որտեղ այս պահին ուսանում են 25 ուսանողներ:
Ստուդիա տանող ճանապարհն անցնում է աղբանոցի կողքող, իսկ ցուցանակն ամրացված է արդեն աղբանոցի վերածված վայրում: Անշուք մուտքից աստիճանները տանում են կիսաքանդ շենքի 2-րդ հարկ, որտեղ ստուդիային է հատկացված միայն մեկ սենյակ, որը ծառայում է եւ´ որպես դահլիճ, եւ´ որպես լսարան, եւ´ որպես հանդերձարան: Շենքում այսքան տարի վերանորոգում չի եղել, իսկ պատերը տարիների ընթացքում ճաքեր են տվել: Հատակը ճռճռում է, բեմը՝ նույնպես:
Ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հենրիկ Մարգարյանն ասում է, որ սուդիան պետության կողմից ոչ մի ֆինանսավորում չի ստանում. «Ի՞նչ պետություն: Էդ պետության նստավայրը ես տեսա, որ կառուցեցին մեկ ամսում, Եվրոպան կնախանձի երեւի: Խոսքն ԱԺ-ի դահլիճի մասին է: Իրենք փողից խեղդվում են, բայց ափսոսում են այդ փողն ուղղել կինոյի զարգացման համար»:Կարդալ ավելին