Շփման գծում ադրբեջանցի լեյտենանտ է սպանվել. Ադրբեջանի ՊՆ

«Հայերի կողմից զինադադարի խախտման հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի սպա Ալիև Էմին Էլմարօղլուն»։ Այս մասին ԱՊԱ գործակալությանն ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի տեղակալ, կապիտան Թեյմուր Աբդուլլաևը։
Աբդուլլաևը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 2-ին Խոջավանի շրջանում։ Հայկական դիրքերից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել 1986թ. ծնված լեյտենանտ Ալիև Էմին Էլմարօղլուն։

© Medialab.am