Մահացել է 68-ամյա պացիենտ. Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսից մահվան 5-րդ դեպքը

Հայաստանում կորոնավիրուսային վարակակիրների շրջանում արձանագրվել է 5-րդ մահվան դեպքը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ մամլո խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։

Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,-գրել է նա:

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային…

Gepostet von Alina Nikoghosyan am Donnerstag, 2. April 2020