Zoom ծրագրից օգտվելիս ուշադրություն դարձրեք դասերի անվտանգությանը

«Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսներ և աշակերտներ, Zoom ծրագրից օգտվելիս ուշադրություն դարձրեք դասերի անվտանգությանը՝ դրանք պաշտպանելով կողմնակի ներխուժումներից:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիսուսուցիչներին և դասախոսներին.

Ձեր դասերի հղումները տեղադրեք փակ խմբերում, որ դրանք հասանելի լինեն միայն դասերի մասնակիցների համար:

Գաղտաբառը տվեք միայն տվյալ դասի մասնակիցներին, ոչ թե ամբողջ դպրոցի կամ համալսարանի խմբին:

Ակտիվացրե՛ք ծրագրի «Enable waiting room» կոճակը՝ այդպիսով ամբողջովին հետևելով դասերի մուտքերին:

Աշակերտներին.

Ձեր դասի համար ստացած գաղտաբառը մի՛ փոխանցեք կողմնակի անձանց և մի՛ տեղադրեք տարատեսակ խմբերում և էջերում: 

Այդ գաղտաբառը միայն ձեզ համար է»: 

Տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

https://www.facebook.com/MoESCS.Armenia/videos/564810280804350/