Ապրիլի 3-ին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի կողմից սպասարկվող վարչական տեղամասում՝ Վանաձոր քաղաքի մի մասում ստուգումների արդյունքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելու փաստերով կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ թվով 61 արձանագրություն` համաձայն ՀՀ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 182.3 հոդվածի 10-րդ մասի հատկանիշների, տեղեկացնում են ոստիկանությունից։
«Կրկին ու կրկին հորդորում ենք` մնացեք տանը, դուրս եկեք միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հայտարարել էր, որ նախկինում մեկուսացված քաղաքացիների մեջ կան կորոնավիրուսով վարակակիրներ։
04.04.2020
Վանաձորում կարանտինի պայմանները խախտելու համար մեկ օրում կազմվել է 61 արձանագրություն
