Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակված է 25 անձ, մեկուսացված են 9-ը

Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակված 25 անձ կա, մեկուսացված են 9-ը, հայտարարել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Հանրային եռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա ներկայացմամբ, պարտադիր ինքնամեկուսացման մեջ գտնվող անձան թիվը շուրջ 1000 է։

«Սկզբնաղբյուրը, որպես կանոն, Կապանում և Մեղրիում գրանցված դեպքերն են, բոլոր դեպքերն են գրեթե փոխկապակցված են։ Բոլոր այս դեպքերը փոխկապակցված են։ Ունենք նաև Ռուսաստանի Դաշնությունից վերադարձած մեր հայրենակցի մոտ հաստատված դեպք։ Այս երեք օջախներն են եղել վարակի տարածման աղբյուրը»,- նշել է նա։

Մարզպետը ընդգծել է, որ մարզի ժողովրդի մեծ մասը պահպանում է պարետատան սահմանափակումները։