Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է հայազգի հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը․ Factor.am

Մոսկվայում մահացել է հայազգի հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը: Նրա մոտ կորոնավիրուս էր հաստատվել, գրում է Factor.am-ը՝ հղում անելով Lenta-ին: Աղբյուրի փոխանցմամբ՝ պրոֆեսորը մահացել է երկկողմանի թոքաբորբից: Կյանքի վերջին օրերին նա միացված էր թոքերի արհեստական օդափոխման սարքին:

Նշվում է, որ մարտի 26-ին մահացել էր Ղազարյանի կինը: Ամուսինները հաստատված կորոնավիրուսով հիվանդանոց էին տեղափոխվել միաժամանակ, մարտի կեսերին: Նշվում է, որ Ղազարյաններն արտերկիր չեն մեկնել, կորոնավիրուսով հիվանդների հետ շփում չեն ունեցել: Միշիկ Ղազարյանն աշխատում էր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկայի ինստիտուտում: