Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին պետք է ընդգրկել բոլոր քաղաքացիներին՝ անկախ իրենց պատկանելիությունից․ Հայտարարություն

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համաճարակի տարածումը հատկապես ծանր հետևանքներ է ունենում խոցելի խմբերի համար:

Հայաստանում արտակարգ դրության անցնելուց անմիջապես հետո «Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» կոչ արեց իշխանություններին ազգային փոքրամասնությունների լեզուներով թարգմանել համավարակի դեմ պայքարի ցուցումները ՝ հոլովակները, ուղեցույցները:

Մենք մեր հերթին թարգմանեցինք անձնական հիգիենայի պահպանման մասին Առողջապահության նախարարության պոատրաստած ուղեցույցը ասորերեն հունարեն, եզդիերեն/կուրմանջի/ լեզուներով :

Ցավոք սրտի Հայաստանում դեռ կան եզդիաբնակ գյուղեր, որտեղ մաքուր խմելու ջրի հասանելիության խնդիր կա, ինչը անհնարին է դարձնում հիգիենայի տարրական նորմերի պահպանումը:

Այս մարտահրավերին դիմակայելու համար անմհրաժեշտ է միասնական ջանք, և դրա համար կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներին պետք է ընդգրկել բոլոր քաղաքացիներին ՝ անկախ իրենց բոլոր պատկանելիություններից:

Բմինա՛ մալդա: Մնա տա՛նը»: