Վարդան Օսկանյանն արդեն ԲՀԿ անդամ է

ԲՀԿ որոշմամբ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն արդեն կուսակցության անդամ է: Հիշեցնենք, որ երկուշաբթի Օսկանյանը դիմում էր ներկայացրել ԲՀԿ-ին անդամակցության համար, նշելով, թե այդ որոշումը կայացրել է, քանի որ համոզված է, որ ԲՀԿ-ն «այլ քաղաքական ուժերի հետ միասին կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ և արդար ընտրություններ, հետևաբար նաև նոր խորհրդարան՝ քաղաքական ուժերի նոր դասավորությամբ»:
Չի բացառվում, որ առաջիկա խորհրդանական ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակում Վարդան Օսկանյանը կարող է հաջորդել միանգամից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
© Medialab.am